Բաժիններ՝

Փրկարարները դուրս են բերել Արտաշավան գյուղի մոտակայքում արգելափակված մեքենաները

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 24-ին, ժամը 09։28-ին տեղեկություն է ստացվել, որ Արտաշավան գյուղի մոտակայքում կան արգելափակված և խցանված ավտոմեքենաներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Կարբի-Ուշի ավտոճանապարհին նկատել են ՃՏՊ․ բախվել էին «Opel» (վարորդ՝Դ․Գ․, ծնված 1992 թ․) և«VAZ» (վարորդ՝ Ն․Հ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չեն եղել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ Արտաշավան գյուղի մոտակայքում օգնություն են ցուցաբերել մոտ 300 տրանսպորտային միջոցի (որից 30-ը՝ բեռնատար)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031