2050թ. Թուրքիայի գազի արդյունահանման ծավալները կհասնեն 13 մլրդ խմ-ի
«Գազ արտահանող երկրների ֆորումի» պատրաստած զեկույցի համաձայն՝ Սև ծովի ընդերքից Թուրքիայի արդյունահանած բնական գազի ծավալները տարեցտարի աճելու են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Կանխատեսվում է, որ միայն 2024-ի համար Սաքարյայի հորատման շրջանից գազի արդյունահանումը կհասնի 1.6 մ/խ-ի:
Նշվում է նաև, որ հիշյալ շրջանում իրականացվող զարգացման աշխատանքների ավարտին զուգահեռ արդյունահանման ծավալները տարեկան կհասնեն 11 մլրդ խմ-ի:
«Սպասվում է, որ 2050-ի դրությամբ Թուրքիայի բանական գազի արդյունահանման ծավալները կկազմեն 13 մլրդ խմ»,- ասված է զեկույցում: