Ադրբեջանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Բաքվում Հայաստանին առնչվող գրքերի վաճառքի վերաբերյալ

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ Բաքվի կենտրոնում վաճառքի են հանվել Հայաստանի վերաբերյալ գրքեր։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեպքի վերաբերյալ հետաքննություն է սկսվել: «Կատարվում է հետաքննություն և բացահայտումների մասին կզեկուցվի հանրությանը»,-նշված է հայտարարության մեջ։

Minval.az կայքում հրապարակված տեսանյութում երևում է, գրքույկներից երկուսի վրա գրված է «ditord» (դիտորդ). դրանք թվագրված են 2002 թվականով:

Տեսանյութեր

Լրահոս