«Էս ոնց որ ժրել եք նորից… Մի փորձեք սուրբ խաղալ, հատ առ հատ կհրապարակենք և կհիշեցնենք ձեր անցյալը»

Տրգրան Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆռսանիստներ, էս ո՞նց որ ժրել եք նորից❗️

Խոսքս վերաբերվում է Նիկոլի դագաղներով և պսակներով, թավշյա հեղափոխության ժամանակ առաջին շարքերում քայլած և նիկոլի արածները ողջունած, հինգ տարի անհայտ կորած, վերջին մեկ տարում ակտիվացած, իբր նոր քաղաքական թիմերով հանդես եկող անձանց, որոնք փորձում են անմեղ դեմքով էժանագին դիվիդենտներ հավաքել ՀՀԿ-ին և Ս.Սարգսյանին փնովելով կամ անիմաստ և անհիմն մեղադրանքներ ներկայացնել և նորից, կամա թե ակամա պառակտել, այն դեպքում երբ հենց իրենք են մերժել և հսկայական լումա ունեն նիկոլի կրած հաղթանակի մեջ։

Չէիք ուզում՝ չելնեիք- չպառկեիք գետիններին «նիկոլ» գոռայիք, հիմա էլ լոլո եք կարդում լուրջ դեմքով, էս գիտեք՝ մենք քո՞ռ ենք, թե՞ հիշողություն չունենք։ Ասեմ իմացեք` սխալ տակտիկա եք ընտրել, ձեր արածը մի փորձեք գցել ուրիշների գրպանը։

Ի տարբերություն ձեզ, բոլորիդ կյանքի օրագրերը կադրերով և փաստերով ձեռքերիս տակ է։ Մի փորձեք սուրբ խաղալ, հատ առ հատ կհրապարակենք և կհիշեցնենք ձեր անցյալը, ուղղակի հիմա դրա ժամանակը չէ։ Հույս ունեինք, որ զգացել էք ձեր սխալը և իրոք փորձում եք պայքարել ի շահ մեր Հայրենիքի։ ԲԱՅՑ‼️

Լավ, դուք ե՞րբ եք հասկանալու, որ մեր Հայրենիքը կանգնած է ժայռի եզրին ու այսպիսի կեղտոտ խաղերով դուք նպաստում եք նրա վայր գլորվելուն ինչե թե պաշտոն կամ ապագա կառավարությունում տեղ զբաղեցնեք։

Իմ խորհուրդը ձեզ՝ մեղանչեք 2018թ. արած ձեր քայլերի համար, վերջ տվեք անկապ ու պառակտող հեքիաթներին և փորձեք անշահախնդիր համախմբված առանց (մուտիտների) պայքարել այս չարիքի դեմ։ Պայքարեք ձեր հայրենի հողի համար, որ վաղը տեղ լինի ձեր այդքան բաղձալի աթոռները դնելու‼️‼️

ՀԻՇԵՔ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԻ և ՍԿԻԶԲ և ՎԵՐՋ

Հուսով եմ՝ հասկացողը հասկացավ, չհասկացողին էլ մի հասկացող կբացատրի❗️»։

Տեսանյութեր

Լրահոս