Թուրքիայի առափնյա շրջանում երկրաշարժ է գրանցվել
                                    Թուրքիայում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են Միջերկրական ծովի ափից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 21 կմ խորության վրա՝ Դեմրե քաղաքից 19 կմ, իսկ Անթալիայից ՝ 107 կմ հեռավորության վրա:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    