Ազգային ժողովում Գևորգ Պապոյանին կփոխարինի Դավիթ Կարապետյանը

Ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրության՝ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Գևորգ Պապոյանին ԱԺ-ում կփոխարինի ՔՊ համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Կարապետյանը։

Մարտի 7-ին ԿԸՀ-ի հերթական նիստի օրակարգում ԱԺ նախագահի՝ մարտի 4-ին ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

ԿԸՀ արձանագրությամբ՝ պատգամավոր է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Գուրգենի Կարապետյանը։

Փետրվարի 26-ին Գևորգ Պապոյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, մարտի 4-ին հրապարակվել էր նրա՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

ՔՊ կուսակցության վարչության նիստում հավանության էր արժանացել Գևորգ Պապոյանի թեկնածությունը որպես Էկոնոմիկայի նախարար։

Մարտի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գևորգ Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031