#ՀԻՄԱ. Տրանսպորտի ուղեվարձի թանկացումն ու դրա հետևանքները. Հանրային քննարկում

Քաղաքապետարանում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը քննարկում էր հրավիրել Երևան քաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ:

«Մայր Հայաստան» խմբակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց իրենց մշակած նախագիծը, ապա շեշտեց. «Քաղաքային տրանսպորտի հարցը զուտ տեխնիկական կամ տնտեսական բովանդակություն չունի, այլ քաղաքական և սոցիալական:

Ինչպես հայտնի է՝ քաղաքային իշխանությունները ներկայացրել են իրենց նախագիծը, որին մենք դեմ ենք` ոչ միայն այն պատճառով, որ դա թանկ է ու կարող է դառնալ սոցիալական լուրջ բեռ մեր քաղաքացիների համար, այլև այն պատճառով, որ ներկայացված թվերի մասով լուրջ հիմնավորումներ չկան»:

«Մայր Հայաստանը» նախ շեշտում է՝ տրանսպորտային բարեփոխումը միայն նոր ավտոբուս ձեռք բերելը չէ, այլ կոմպլեքս համակարգը, որը ենթադրում է ուղիների հստակեցում, ուղևորափոխադրումների ճիշտ կառավարում և փողոցների բեռնաթափում:

Կարդացեք նաև

Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է սուբսիդիաների միջոցով խուսափել տրանսպորտի գնի բարձրացումից, ներդնել միասնական տոմսային համակարգ, ապա նաև՝ թոշակառուներին, հաշմանդամներին տրանսպորտից անվճար օգտվելու հնարավորություն տալ, նաև՝ ընտրության հնարավորություն տալ քաղաքացուն:

«Եթե քաղաքացին օրվա մեջ 1-2 անգամ է օգտվում տրանսպորտից, վճարում է նույն գումարը, եթե 4 և ավելի անգամ է օգտվելու օրվա մեջ, ապա առաջարկում ենք քարտային համակարգ, որը մեկ օրվա համար (ակտիվացման պահից սկսած՝ 24 ժամվա ընթացքում) կարժենա 400 դրամ։

7 օրվա համար առաջարկում ենք 2000 դրամանոց քարտ՝ անսահմանափակ օգտվելու հնարավորությամբ, նույն պայմաններով՝ 30 օրվա համար օգտվել 5500 դրամով, 180 օրվա համար առաջարկում ենք 20 000 դրամ, մեկ տարվա համար՝ 35 հազար դրամ»,- մանրամասնեց Անդրանիկ Թևանյանը:
Ի դեպ, ուսումնասիրությունները կատարվել են՝ հիմք ընդունելով Թբիլիսիի օրինակը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս