Երևանի և Քիշնևի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը․ Միլլեր

Հայաստանի և Մոլդովայի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը. ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան՝  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Անցած շաբաթ Ռուսաստանի արտգոծնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս, Մոլդովայի վերաբերյալ պնդել է՝ Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ առնել Մոլդովայի ղեկավարությանը Ուկրաինայի օրինակով։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են Ռուսաստանի կառավարության սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031