Բաժիններ՝

Նիկի Հեյլին Թրամփի նկատմամբ իր առաջին հաղթանակն է տարել Վաշինգտոնում կայացած նախնական ընտրություններում

Հանրապետական կուսակցության կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ պայքարող Նիկի Հեյլին, որը նախկինում եղել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը, հաղթել է Վաշինգտոնում (Կոլումբիայի շրջան) կայացած նախնական ընտրություններում։ Այս մասին հաղորդում է  Reuters-ը։

Հեյլին ստացել է ձայների 65,9 %-ը, իսկ Թրամփը՝ 33,2 %-ը։

Նիկի Հեյլիի քարոզարշավի թիմը հայտարարել է, որ նա ԱՄՆ պատմության մեջ առաջին կինն է, որ հաղթել է հանրապետականների փրայմերիզում։

Սա նաև 2024 թվականի ընտրարշավի ընթացքում նախկին նախագահի նկատմամբ նրա տարած առաջին հաղթանակն է։ Թրամփը հաղթող է ճանաչվել մինչ այս անցկացված բոլոր ութ նախնական ընտրություններում, մինչև ԱՄՆ մայրաքաղաքում պարտվելը։

Ըստ տարբեր կանխատեսումների՝ Թրափն, ամենայն հավանականությամբ, կհաղթի նախնական ընտրությունների արդյունքներով և նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կմրցի գործող նախագահ Ջո Բայդենի դեմ։

Մայրաքաղաք Վաշինգտոնում դեմոկրատների նախնական ընտրությունները կկայանան հունիսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031