Դդումով ու չամիչով շոգեխաշած հավ
Բաղադրիչները
3 բաժնի համար
- 6 հատ հավի բուդ
- 530 գ դդում
- 55 գ չամիչ
- 1 գլուխ սոխ
- 50 գ տոմատի մածուկ
- կես թեյի գդալ աղ
- կես թեյի գդալ աղացած կարմիր պղպեղ
- կես թեյի գդալ աղացած սև պղպեղ
- կես թեյի գդալ աղացած դարչին
- կես թեյի գդալ աղացած կոճապղպեղ
- 3 չորացրած մեխակի կոկոն
- 2 ճ/գ բուսական յուղ
- 350 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Հավի բդիկները լվացեք ու չորացրեք: Լվացեք նաև չամիչը: Դդումն ու սոխը մաքրեք: Դդումը միջին չափի կտորներով կտրատեք, իսկ սոխը՝ մանր խորանարդների ձևով:
Հավը բուսական յուղով տապակեք երկու կողներից։ Ավելացրեք սոխը, ժամանակ առ ժամանակ խառնելով՝ ևս 7 րոպե տապակեք:
Ավելացրեք նաև դդումը, և շարունակեք 10 րոպե տապակել:
Այնուհետև ավելացրեք տոմատի մածուկը: Խառնեք ու ևս 2 րոպե տապակեք:
Ավելացրեք չամիչը, մեխակը, աղացած կոճապղպեղը, դարչինն ու աղացած կարմիր պղպեղը:
Եվս մեկ անգամ խառնեք, լցրեք ջուրն ու թավայի պարունակությունը եռացրեք: Ավելացրեք աղն ու աղացած սև պղպեղը:
Կրակը թուլացրեք ու 30-35 րոպե շոգեխաշեք մինչև հավի պատրաստ լինելը:
Մատուցեք տաք վիճակում՝ որպես առանձին ուտեստ կամ էլ այն լրացրեք խավարտով՝ ըստ ձեր ճաշակի: