Շոկոլադե տորթ «Կապրեզե»
Բաղադրիչները
- 100 գ մուգ շոկոլադ
- 70 գ կաթնային շոկոլադ
- 120 գ կարագ
- 4 հատ ձու
- 100 գ շաքարավազ
- 100 գ տապակած նուշ
- 1 ճ.գ. կակաոյի փոշի
Պատրաստման եղանակը
Ջեռոցը միացրեք 175 աստիճան ցելսիուս տաքության վրա:
Տապակը պատեք կարագով, վրան կակաոյի փոշի ցանեք:
Մուգ ու կաթնային շոկոլադը մասերի բաժանեք, կարագը՝ փոքր կտորների, ու լցրեք պնակի մեջ:
Պնակը տեղադրեք եռացող ջրով կաթսայի վրա այնպես, որ հատակը ջրին չդիպչի: Խառնեք, որպեսզի շոկոլադն ու կարագը հալչեն ու միատարր զանգված ստացվի:
Շոկոլադի զանգվածը հանեք կաթսայի վրայից, թողեք սառչի:
Նուշը բլենդերի մեջ հարեք մինչև ալյուրի զանգված ստանալը: Նուշի կեղևը կարող եք չհանել, այս աղանդերի համի վրա այն չի ազդում:
Խորը պնակի մեջ ջարդեք ձվերը, ավելացրեք շաքարավազը:
Ձվի ու շաքարավազի վրա ավելացրեք ալյուրի վերածած նուշն ու կակաոյի փոշին: Խառնեք:
Նույն պնակի մեջ ավելացրեք շոկոլադի զանգվածն ու միքսերով հարեք:
Ստացված զանգվածը լցրեք տապակի մեջ, 40-45 րոպեով տեղադրեք ջեռոցում:
Շոկոլադե տորթը հանեք ջեռոցից, մի փոքր հովացրեք: Վրան կակաոյի փոշի ցանեք, կտրտեք ու մատուցեք: