Նիկոլական թելը չի կարող կտրվել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը զավթված է. Աննա Մկրտչյան
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, հրավեր է ուղարկել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ մասնակցելու Բուխարեստում կուսակցության համաժողովին, սակայն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի մեկնելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը դատարանի այդ որոշումը որակեց՝ նիկոլական։
«Մտածում էի՝ լավ, գուցե նիկոլական այս թելը մի տեղ կտրվել է, ապացուցեցին, որ չէ։ Մենք չենք սխալվում՝ նիկոլական թելը չի կարող կտրվել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանությունը զավթված է։ Եթե ինձ հակադարձեք ու ասեք, որ իրենցից էլ նստած կան, ապա կասեմ՝ դրանք արդարադատության տարրեր ու դրսևորումներ չեն, այլ «ռազբորկաներ»։ Դատական իշխանություն ու դատարանի իրական որոշումներ կտեսնենք այն պահին, երբ դավաճան Նիկոլն իր ողջ հանցավոր խմբակով ՀՀ-ում քաղաքական, իրավական, կուսակցական ազդեցություն այլևս չի ունենա»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում