Բաժիններ՝

Արգենտինայի հավաքականը մոտենում է իր նպատակին. Մեսսի

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին գոհ է Վենեսուելայի նկատմամբ տարած հաղթանակից Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում: Այս մասին հաղորդում Goal.com կայքը։

Սեփական հարկի տակ Արգենտինան 3:0 հաշվով առավելության հասավ Վենեսուելայի նկատմամբ: Մեսսին դարձավ մեկ գոլի հեղինակ:

«Մենք խաղում էինք մի այնպիսի հավաքականի դեմ, որը պատրաստ էր մեր գործողություններին և սեփական հնարավորությունն էր փնտրում հակագրոհների ժամանակ: Սակայն մենք սառնասրտություն և համբերություն ցուցաբերեցինք՝ ձգտելով խփել մեր առաջին գոլը: Գնալով մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեր նպատակին:

Ինչ վերաբերում է իմ թիմակից Գոնսալո Իգուայինին (դարձել է 2 գոլի հեղինակ), նա շատ ուժեղ խաղացող է, և հանդիպումից հանդիպում մենք ավելի լավ ենք հասկանում իրար», – ասել է Մեսսին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031