Հավի ապուր՝ պանրից պատրաստված գնդիկներով
Բաղադրիչները՝
- հավի փափկամիս- 400 գ
- կարտոֆիլ- 450 գ
- գլուխ սոխ- 100 գ
- բուսական յուղ
- մաղադանոս
- աղ, աղացած սև պղպեղ
- դափնու տերև
- ջուր- 2,3 լ
Պանրով գնդիկների համար
- պինդ պանիր- 100 գ
- կարագ- 50 գ
- ձու- 1 հատ
- մաղադանոս
- ալյուր- 100-130 գ
- աղ
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը փոքր կտորներով կտրատեք, դրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք: Եռացրեք, փրփուրը հեռացրեք: Կրակը թուլացրեք, ավելացրեք դափնու տերևներն ու 30-40 րոպե եփեք:
Պանիրը քերիչով անցկացրեք:
Մաղադանոսի տերևները մանր կտրատեք: Մի մասը թողեք ապուրը մատուցելու համար:
Պատրաստեք գնդիկները: Պնակի մեջ լցրեք փափկած կարագը, կտրտած մաղադանոսը, քերած պանիրը, ձուն, ալյուրն ու աղը: Խառնեք, փափուկ խմոր ստացեք, կերակրի թաղանթով ծածկեք ու 30 րոպեով տեղադրեք սառնարանում:
Սոխը մաքրեք, լվացեք, մանր խորանարդաձև կտրատեք: Գազարը մաքրեք ու խոշոր քերիչով անցկացրեք:
Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը: Սոխը միջին ուժգնության կրակի վրա մոտ 4 րոպե տապակեք մինչև թափանցիկ դառնալը: Ավելացրեք քերած գազարը: Սոխն ու գազարը ևս 4-5 րոպե տապակեք մինչև գազարի փափկելը:
Կարտոֆիլը մաքրեք, փոքր խորանարդների ձևով կտրատեք:
Հավի արգանակի միջից հանեք դափնու տերևները, ավելացրեք կարտոֆիլը, 10 րոպե եփեք:
Սառնարանից հանեք պանրով խմորը, դրանից ընկույզի չափի գնդիկներ արեք:
Ապուրի մեջ ավելացրեք տապակած սոխն ու գազարը: Եռացրեք: Ավելացրեք պանրից պատրաստված գնդիկները:
Թողեք եռա: Կրակը թուլացրեք և ապուրը ևս 8-10 րոպե եփեք: Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացրեք աղը, աղացած սև պղպեղը:
Ապուրը լցրեք ափսեների մեջ, վրան լցրեք կտրտած մաղադանոսը, մատուցեք: