Նյու Յորքի թանգարանում ներկայացվել է կետերի՝ ցամաքում բնակված և չորքոտանի նախնին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքի Բնագիտական թանգարանի գիտնականներն առաջին անգամ բացել են «Խորջրյա հսկաներ» ցուցահանդեսը՝ ի ցույց դնելու համար մոլորակի խոշորագույն էակների՝ կետերի էվելյուցիոն ուղին:
Կետերի նախնիներն ունեցել են 4 վերջույթ և բնակվել են ցամաքում: Թանգարանի փոխնախագահ Մայքլ Նովաչեկը հայտարարել է, որ վերջին տարիներին հաջողվել է հայտնաբերել կետերի մասին նախկինում անհայտ տեղեկություններ.
«Պարզվել է, որ նրանք ունեցել են չորս վերջույթ և բնակվել են ափամերձ գոտում: Մոտ 40-55 միլիոն տարի առաջ նրանք սկսել են բնակվել ջրում: Դրա վկայությունները հայտնաբերվել են Եգիպտոսում, Պակիստանում, և անգամ մեզ մոտ՝ Հյուսիսային Ամերիկայում, կան այդպիսի օրինակներ»:
Ներկայումս կապույտ կետը Երկրագնդի խոշորագույն կենդանին է, նրա երկարությունը կազմում է մինչև 30 տոննա, իսկ քաշը՝ մինչև 165 տոննա: Թանգարանում դրված է կապույտ կետի սրտի մակետը, որը կշռում է ավելի քան 400 կիլոգրամ (բնական մեծություն):