Բաժիններ՝

Երկարատև հոսանքազրկումների դեպքում ՀԷՑ-ը բաժանորդներին տուգանքներ է վճարում․ գլխավոր տնօրեն

Երևանում ավելի քան 4-ժամյա, իսկ հանրապետության այլ տարածքներում 8 ժամից ավելի տևողությամբ որևէ հոսանքազրկման դեպքում՝ բացառությամբ ֆորսմաժորային դեպքերի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն բաժանորդներին տուգանքներ է վճարում։

Այս մասին փետրվարի 14-ին կայացած ասուլիսին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

«Դրա համար կարիք չկա դիմելու ընկերությանը։ Մենք ավտոմատ դա հաշվեգրում ենք յուրաքանչյուր բաժանորդի քարտին՝ յուրաքանչյուր դեպքի համար մինչև 2500 դրամ որպես էլեկտրաէներգիայի դիմաց վճարում։ Այսինքն՝ բաժանորդն այդքանով պակաս է վճարում էլեկտրաէներգիայի դիմաց»,-մանրամասնեց Հարությունյանը՝ հավելելով, որ անցած տարիների ընթացքում ՀԷՑ-ը շուրջ 600 միլիոն դրամի չափով այդպիսի տուգանքներ է վճարել բաժանորդներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս