50 %-ից ավելին անհրաժեշտ է համարել ԱԺ արտահերթ ընտրության անցկացումը, 25.8 %-ը նշել է, որ չի մասնակցելու ընտրության
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի կողմից հունվարի 23-26-ն իրականացված հարցումներին մասնակցած քաղաքացիների 50 տոկոսից ավելին ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակի լուծման համար անհրաժեշտ է համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Ընտրությունները միանշանակ անհրաժեշտ է համարել հարցվածների 29.3 տոկոսը (2023 թ. նոյեմբերին այդ ցուցանիշը 23.3 տոկոս էր), ավելի շուտ անհրաժեշտ է՝ 20.8 տոկոսը: «Ավելի շուտ անհրաժեշտ չէ» տարբերակն ընտրել է քաղաքացիների 15.6 տոկոսը, «ընդհանրապես անհրաժեշտ չէ»՝ 26.9 տոկոսը:
«Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք»՝ Գելափի հաջորդ հարցմանն ի պատասխան էլ ՝ քաղաքացիների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն- 16.1 տոկոս
Հայաստան Դաշինք– 4.7 տոկոս
Հանրային ձայն կուսակցություն- 3.6 տոկոս
Պատիվ Ունեմ Դաշինք- 2.9 տոկոս
Բարգավաճ Հայաստան կուսակցություն- 1.5 տոկոս
Հանրապետություն կուսակցություն- 1.3 տոկոս
Ազգային-Ժողովրդավարական բևեռ- 0.9 տոկոս
Այլ- 1.3 տոկոս
Հանրային տրամադրություններն ամբողջացել են նաև հետևյալ տարբերակների ընտրությամբ՝ «Ոչ մեկին»՝ 5.4 տոկոս, «Հրաժարվում եմ պատասխանել»՝ 13.4 տոկոս, «Դժվարանում եմ պատասխանել»՝ 23.1 տոկոս, և «Չեմ մասնակցելու ընտրություններին»՝ 25.8 տոկոս: