Բաժիններ՝

Ֆրանկֆուտի օդանավակայանի տարածքում երթևեկության խափանումներ են առաջացել ֆերմերների բողոքի ակցիայի պատճառով

Ֆրանկֆուրտի օդանավակայանը, որը Գերմանիայում ամենամեծն է, հայտնել է, որ իր հարակից տարածքում երթևեկությունը խափանվել է ֆերմերների բողոքի պատճառով:

Գերմանիայում օդանավերի չվերթերը զգալիորեն խաթարվել են նաև օդանավակայանի անվտանգության աշխատակիցների գործադուլի պատճառով։ Կիրակի և երկուշաբթի օրերին գերմանական Lufthansa խոշորագույն ավիափոխադրողի դուստր ձեռնարկության՝ Discover Airlines-ի օդաչուները նույնպես կմիանան գործադուլին։

«Ֆերմերների բողոքի պատճառով Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում առաջացել են երթևեկության լուրջ խափանումներ, հետևաբար ուղևորներին խնդրում ենք երթևեկել հասարակական տրանսպորտով»,- ասված է Ֆրանկֆուրտի օդանավակայանի հայտարարության մեջ։

Բողոքի ակցիայի համար ֆերմերները մոտ 2 հազար տրակտոր են բերել Ֆրանկֆուրտի օդանավակայան։ Որոշ մեքենաների վրա կան իշխող կոալիցիայի դեմ ուղղված կարգախոսներով ցուցանակներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս