Վաղը կարող է փոխեն պետական կրոնն ու Հայաստանի Հանրապետության անունը
Արման Աբովյանը գրում է․ «Ստեղծված իրավիճակում ամենասարսափելին այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմին անձնուրաց ծառայելու ձգտումից «ափերը կորցրած» թավշյա իշխանությունն այնքան է բարոյապես բթացել, որ մի բան չի հասկանում. Թուրք-ադրբեջանական տանդեմը չի դադարեցնի իր նկրտումները Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ, նույնիսկ եթե ներկայիս հայկական իշխանությունն իր պետական գաղափարախոսությունը հայտարարի պանթյուրքիզմը ( ինչը ըստ էության արդեն իրականություն է):
Ինքներդ դատեք, Հայաստանի թավշյա իշխանություններն ինքնամոռաց կատարում են Ադրբեջանի բոլոր քմահաճույքները, ընդհուպ մինչև պետական ու ազգային հիմնարար շահերից հրաժարվելը, հուսով եմ հասկանալի է, որ Հայաստանի Սահմանադրության բռնաբարության նախապատրաստումը ուղղակի ցուցում է Անկարայից ու Բաքվից:
Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչո՞ւ այս իշխանությունների տոտալ հնազանդության պայմաններում Ադրբեջանն, այնուամենայնիվ, մեծացնում է ճնշումը Հայաստանի վրա (Օրինակ ՝ արդեն Ապարանը, Շիրակը, Տավուշը հայտարարում եմ ադրբեջանական տարածքներ)։
Հասկանալի է, որ Ադրբեջանը բազիս է ստեղծում Հայաստանի ողջ տարածքի անեքսիայի համար։
Այս պարագայում իրավիճակի իրական պատկերը հետևյալն է, հայկական իշխանությունն ուղղակիորեն աջակցում է Ադրբեջանի ծրագրերին՝ փաստացի գործելով որպես Հայաստանում Թուրքիայի և Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ։
Սակայն ողջ գործընթացի մեջ կա մի կարևոր նրբերանգ., գլոբալիստական անբարոյական նարատիվներով առատորեն համեմված թուրք-ադրբեջանական պատվերների կույր կատարումը վաղ թե ուշ փողոցներում կպայթի անվերահսկելի գործընթացներով։
Քանի որ հասարակ մարդիկ արդեն հասկանում են, որ Հայաստանի թավշյա իշխանությունների գործողությունները սպառնալիք են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ֆիզիկական գոյությանը։
Բայց նույնիսկ այդ գործոնը չի կանգնեցնում ներկայիս իշխանություններին, քանզի սրանց «թեթև ձեռքով» ակտիվորեն վերաշարադրվում է Հայաստանի քաղաքացիների հասարակական-ազգային «կոդը»։
Գիտակցաբար դեգրադացնելով մարդկանց, զրկելով նրանց ազգային և բարոյական բաղադրիչից՝ սկսելով դպրոցից և ավարտելով կենցաղով, այս գործընթացն անխուսափելիորեն հարվածելու է հենց թավշյա իշխանական համակարգին։
Հասկանալի է, որ այդ մասին նրանց ոչ ոք չի ասի և իշխանության մոտ հակափաստարկները լսելու և ընկալելու տարրական կարողության բացակայությունն անխուսափելիորեն մեր երկիրը կդնի ինքնաոչնչացման իրական վտանգի առջև։
Հասարակական կարծիքի մանիպուլյացիայի այս բոլոր խղճուկ, տոտալ ստահոդ, անասնական մեթոդներն արդեն իսկ սիրտխառնոցային ռեֆլեքս են առաջացնում նրանց մոտ, ում հանար այս ամենը հաշվարկված է։
Եվ, ի դեպ, երբ իշխանությունը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը թելադրված է «աշխարհաքաղաքական նոր իրողություններին» համապատասխանելու պրագմատիկ պատճառներով, ապա այդ տրամաբանությունից ելնելով` վաղը իշխանությունը կարող է հայտարարել պետական կրոնի կամ Հայաստանի Հանրապետության անվան փոփոխության մասին, քանի որ դա համապատասխանում է «նոր իրողություններին»։
Քաղաքական շիզոֆրենիան սարսափելի բան է, հատկապես, երբ այն դառնում է պետական քաղաքականություն:
Մի՞թե սա հասկանալի չէ»։