«Թուրքիան պատմական վրեժ է լուծում «Զարգացման ուղի» նախագծով». հունական մամուլ

Հունական «Tanea» թերթը գրել է, որ Թուրքիան պատմական վրեժ է լուծում «Զարգացման ուղի» նախագծի միջոցով, որը սկսվում է Պարսից ծոցից և տարածվում մինչև Եվրոպա՝ Կարմիր ծովի կարևոր նեղուցների բնականոն գործունեությունը խափանած հարձակումներից հետո: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Զարգացման ուղի» նախագիծը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից նկարագրվում է որպես «Նոր մետաքսի ճանապարհ», ողջունվում է որպես աշխարհաքաղաքական հավասարակշռության կարևոր քայլ Կարմիր ծովի հիմնական նեղուցները կաթվածահար արած հարձակումներից հետո:

«Աշխարհաքաղաքական դոմինոյի քարեր» վերնագրով հրապարակված վերլուծության մեջ հույն պրոֆեսոր Աթանասիոս Պլատիասը միջանցքային պատերազմների համատեքստում ուշադրություն է հրավիրվում Թուրքիայի դիրքերի ամրապնդման վրա։

Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի «Զարգացման ուղի» նախագիծը, որը ձգվում է Պարսից ծոցի Ֆաու նավահանգստից Իրաքի Բասրա նավահանգստով մինչև Ստամբուլ, ապա Բուլղարիայի միջով մինչև Եվրոպա, արդեն սկսել է իրագործվել Իրանի կողմից աջակցվող հութիների հարձակումներից հետո։

Վերլուծության մեջ, որը հիշեցնում է 1869 թվականին Սուեզի ջրանցքի բացումը և Թուրքիայով անցնող Մետաքսի ճանապարհի դերի և նշանակության թուլացումը, ասվում է. «Թուրքիան հիմա պատմական վրեժ է լուծում Սուեզի ջրանցքի կարևորության նվազեցման միջոցով»:

Տեսանյութեր

Լրահոս