Բաժիններ՝

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաղորդել է Ռուսաստանից մեկ ֆիզիկական և երեք իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան հրթիռներ փոխադրելու համար:

Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության, պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են «Պետական ​​ավիաուղիների 224-րդ թռիչքային ստորաբաժանում» բաժնետիրական ընկերությունը և դրա գլխավոր տնօրեն Վլադիմիր Միխեյչիկը։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Վլադիմիրովկայում գտնվող հեռանկարային սպառազինությունների և հետազոտությունների համալիրի և «Աշուլուկ» զորավարժարանի նկատմամբ։

Պատժամիջոցների ցանկում տեղ են գտել նաև չորս ինքնաթիռ, որոնք ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռների և հրթիռների հետ կապված բեռների փոխադրումների ժամանակ գործարկվել են 2023 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին։

Ռուսական կողմը հերքում է կորեական հրթիռների օգտագործումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031