Բաժիններ՝

Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Լոնդոնում ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհին, որի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության և տնտեսական փոխգործակցության վերաբերյալ հարցեր։

«Մենք քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են պաշտպանությանը, տնտեսական համագործակցությանը և այն հարցին, թե ինչպես կարող են Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան աշխատել միասին՝ ամրապնդելու խաղաղ և կայուն գլոբալ կարգը», – հայտնել է Սինգհը X-ի իր էջում։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը տարածված հաղորդագրության մեջ նշել է, որ հանդիպմանը Սինգհը նշել է երկկողմ պաշտպանական գործընկերության ընդլայնումը, որը ներառում է համատեղ զորավարժությունները, վարժեցումը, օպերատիվ համատեղելիության բարձրացումը, զինվորականների միջև կապերը՝ հատկապես ռազմածովային ոլորտում: Նախարարը նաև բարձր է գնահատել պաշտպանա-արդյունաբերական համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկու երկրների ջանքերը, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտում։

Բացի այդ, Սինգհը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է պաշտպանա-արդյունաբերական գործընկերության զարգացման ուղղությունները։ «Ռաջնաթ Սինգհը ներկայացրել է իր նպատակը՝ ինտեգրելու երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունը»,- ասված է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես նշում է գերատեսչությունը, Քեմերոնը վերահաստատել է Միացյալ Թագավորության ձգտումը Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում փոխգործակցելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս