«Թվում է՝ մեզ բոլոր կողմերից խեղդում են, ճնշում, բայց առաջինն ենք Եվրոպայում». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանի տնտեսությունը գնողունակության պարիտետով դարձել է առաջինը Եվրոպայում և հինգերորդը՝ աշխարհում։
«Թվում է, թե մեզ բոլոր կողմերից խեղդում են, ճնշում, բայց ընդհանուր տնտեսության ծավալով առաջինն ենք Եվրոպայում։ Մենք առաջ անցանք ԳԴՀ-ից և զբաղեցրինք 5-րդ տեղն աշխարհում՝ Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Ռուսաստան։ Եվրոպայում թիվ մեկն ենք»,- հայտարարել է Պուտինը։