Բաժիններ՝

Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ «Աստանա»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը կարող է հեռանալ ղազախական «Աստանա»-ից:

Այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մայրաքաղաքային ակումբի հետ գործում է ևս մեկ մրցաշրջան, սակայն «Աստանա»-ն մտադիր է զգալիորեն երիտասարդացնել թիմը:

Ղազախական լրատվամիջոցները գրում են, որ Հարոյանի հաճախակի վնասվածքներն ու խաղամակարդակի նվազումը ստիպել են ակումբի ղեկավարությանը մտածել պաշտպանական գիծն ուժեղացնելու մասին:

Վարազդատ Հարոյանը ղազախական «Աստանա» է տեղափոխվել 2023 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս