ԿԽՄԿ-ն Արցախի նախկին ղեկավարներին է փոխանցել ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցները

Դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից գերեվարված Արցախի նախկին ղեկավարներին, որոնց մասին տեղեկությունները տրամադրել է ադրբեջանական կողմը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ԿԽՄԿ-ի Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։

Նա նշել է, որ Արցախի նախկին ղեկավարների հետ առանձին ​​հանդիպումներ են եղել, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար.

«Այս ծանրոցները, որոնք ժամանակ առ ժամանակ ուղարկվում են համապատասխան մարմինների հետ համաձայնեցված, պարունակում են անձնական իրեր։

Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելությունների ընթացքում գնահատում է կալանավորների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ շփումները վերականգնելու կամ շարունակելու համար։

ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ տեսակցությունների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն կալանավորված կողմին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031