Հին սերունդը լավ գիտի՝ ով է Խորիկը, շատ չմանրանամ, գոնե նոր սերնդի մոտ չհեղինակազրկվի. Սուրեն Բաղդասարյան

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) նախագահի ընտրություններ են: Թեկնածուները երկուսն են՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ Արմեն Մելիքբեկյանին առաջադրել է Խորեն Հովհաննիսյանի «Անի» ՖԱ-ն, ու նա ակտիվորեն աջակցում է Մելիքբեկյանին, 168.am«Ռեվյու» հաղորդաշարի եթերում մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն ասաց՝ դա ծիծաղելի է ուղղակի:

«ՀՖՖ նախագահի նախորդ ընտրությունների ժամանակ Խորիկը (Խորեն Հովհաննիսյան.- Գ.Ս.) այդ ամբողջ ընտրաժամկետում ես ինչ ասում էի Մելիքբեկյանի մասին, նույնը կրկնում էր, քարկոծում էր նրան: Հիմա հանկարծ, երբ մնում էր երկու օր, Խորիկն անցնում է իրենց կողմը: Երևի նաև անձնական խնդիրներ եղան, որ անցավ նրանց կողմը: Չգիտեմ՝ իրեն ինչ խոստացան: Հիմա իր անունով ակադեմիա են բացել: Ծիծաղելի է: Ֆիզկուլտինստիտուտի մի հատ խաղադաշտ էր, Հանրապետական մարզադաշտին կպած: Հիմա Խորիկը կանգնում, հայտարարություններ է անում, թե կտեսնեք՝ 5 տարի հետո ինչ կադրեր ենք տալու: Մի փոքր դաշտով դուք կադրե՞ր եք տալու»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:

Նա շեշտեց՝ իր համար ցավալի է, որ Խորեն Հովհաննիսյանն անցնում է այդպիսի մարդկանց կողմը, և, որ այդ կերպ նա հեղինակազրկվում է:

Կարդացեք նաև

«Ես Խորիկին 5 մատիս պես գիտեմ: Ես գիտեմ՝ ինչպես և ինչու իրեն պարզապես զրկեցին հայկական ֆուտբոլից Կարեն Դեմիրճյանի մակարդակով: Շատ չեմ ուզում ծավալվել, պարզապես թող ինքը չշարունակի նման բաներ անել: Ես էլ եմ միշտ իրեն մեծարել, բայց ինքը միշտ սխալ ճանապարհով է գնացել: Ինչ ինքն «Արարատում» էր, ինքն էր որոշում՝ ով պիտի խաղա, ով՝ ոչ: Թիմում միշտ անառողջ մթնոլորտ էր: Հին սերունդը լավ գիտի՝ ով է Խորիկը, շատ չմանրանամ, գոնե նոր սերնդի մոտ չհեղինակազրկվի»,- ասաց Սուրեն Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս