Մահ՝ թմրամիջոց գործածելու հետևանքով

Մարտի 12-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նարեկացու փողոցի տներից մեկից թունավորումով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Ղարիբ Մխիթարյանը:

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ թունավորվել է իրենց տան հարևանությամբ գտնվող հանդամասում` բենզինից տնայնագործական եղանակով թմրամիջոց պատրաստելու և գործածելու հետևանքով:

Մարտի 16-ին, ժամը 09.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում կրկին հաղորդում է ստացվել. գիշերը, ժամը 02.00-ի սահմաններում, «մարմնի ինտոկսիկացիա» ախտորոշմամբ Ղ. Մխիթարյանը հիվանդանոցում մահացել է:  Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031