Բաժիններ՝

Գազայի հատվածում արդեն 3 օր խափանվել է հեռախոսակապը և համացանցը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տվյալներով սովի վտանգի տակ գտնվող Գազայի հատվածում տեղահանվածների թիվը երկու շաբաթվա ընթացքում աճել է 38 տոկոսից մինչև 56 տոկոս:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, Գազայի հատվածում հինգշաբթի օրվանից երրորդ օրն անընդմեջ չեն աշխատում հեռախոսային կապն ու ինտերնետը, ինչը բարդացնում է որոնողափրկարարական աշխատանքները:

Աղբյուրի համաձայն՝ կիբերանվտանգության և ինտերնետ մոնիտորինգի կազմակերպություններից մեկի տնօրեն Ալփ Թոքերը հայտարարել է, որ դեռևս չկա հասանելիություն ինտերնետին և իրենց տվյալներով դա հակամարտությունից ի վեր կապի ամենաերկարատև ընդհատումն է:

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակից նշել են, որ Գազայի հատվածում հեռախոսակապը և համացանցը խափանվել է անկլավի հարավում կապի գծերի վնասման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս