32 գերիներից ոչ մեկը բուժկենտրոն չի տեղափոխվել. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված 32 հայ գերիներից ոչ մեկը քաղաքացիական բուժկենտրոն չի տեղափոխվել։

««Մուրացան» հոսպիտալում իրականացվել է նախնական բժշկական հետազոտություն։ Այս պահին քաղաքացիական բուժկենտրոններ տեղափոխված անձինք չկան, դրա կարիքը չի եղել»,- ասաց Ավանեսյանը։

Հարցին, թե առաջիկայում նման բուժզննությունների կարիք կլինի՞, Ավանեսյանը պատասխանեց` այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։

Տեսանյութեր

Լրահոս