Բաժիններ՝

ԱՄՆ-ում անհրաժեշտ են համարում Գազայի հատվածի անվտանգության համար միջանկյալ լուծումը

Միացյալ Նահանգները պնդում է, որ Գազայի հատվածի անվտանգության համար անհրաժեշտ է միջանկյալ ինչ-որ լուծում, մինչև Պաղեստինի ազգային թարմացված վարչակազմի ձևավորումը։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով օգնական Ջեք Սալիվանը՝ նշելով, որ աշխատում են երկարաժամկետ լուծման ուղղությամբ ինչպես Գազայի, այնպես էլ Հորդանան գետի Արևմտյան ափի համար:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարծում է, որ Գազան և Արևմտյան ափը քաղաքական տեսակետից պետք է միավորվեն Պաղեստինի նորացված ազգային վարչակազմի ներքո։

«Սրանք այն տարրերն են, որոնք մենք կարծում ենք, որ անհրաժեշտ են ներկայիս ճգնաժամի, ներկայիս հակամարտությունը լուծելու և նաև ավելի կայուն ապագա ապահովելու համար և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար», – ընդգծել է Սալիվանը:

Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կքննարկի Գազայի հատվածի վրա Իսրայելի պաշտպանության բանակի գրեթե անժամկետ վերահսկողության մասին վերջին հայտարարությունները:

«Սա կարելի է տարբեր կերպ մեկնաբանել», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Սպասվում է, որ այս շաբաթվա վերջին նա կայցելի Իսրայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031