12.000 դրամով քաղաքացիներին չէինք զսպում՝ 160.000-ով կզսպենք. Երևանի փոխքաղաքապետ

Երևանի քաղաքապետարանը հանրային լսումների շրջանակում քննարկում է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է՝ 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի Ա գոտու  ավտոկայանատեղիում կայանելու համար 1 օրվա համար վճարը սահմանել 2000 դրամ, իսկ տարեկանի դեպքում՝ 160.000 դրամ, կենտրոնից դուրս՝ 1 օրվա համար՝ 1000 դրամ, իսկ տարեկան՝ 24.000 դրամ։

Նախագծի վերաբերյալ այսօր քաղաքապետարանում տեղի ունեցավ հանրային քննարկում, որի ժամանակ լրագրողներից մեկը հարց ուղղեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին՝  նախագիծը միտված է կենտրոնը բեռնաթափելուն, սակայն բաց է մնում հարցը, թե ի՞նչ հաշվարկներով են որոշել, որ պետք է կայանման համար տարեկան վճարեն 160 հազար դրամ։

Ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանն ասաց.

Կարդացեք նաև

«Ես արդեն ասացի՝ նպատակը որն է, լինի գումար, որը կարող է զսպել քաղաքացիներին ամեն տեղ կայանում կատարելուց։ Մյուս կողմից էլ՝ մենք չենք ասում, որ բացառում ենք առհասարակ, որ կայանումն այնտեղ իրականացվի։ Այսինքն՝ այսօրվա պայմաններում երևում է, որ 12 հազար դրամը չի հանդիսանում բավականաչափ զսպող գին, և մենք ունենք այն վիճակը, որն ունենք։

Մենք մշտապես խոսում ենք հասարակական տրանսպորտի խնդիրների մասին, որը չեմ հերքում, ասում եմ՝ ունենք այդ խնդիրները և շարժակազմի խնդիր էլ ունենք»,- նշեց Սուրեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս