«Սուրեն Գրիգորյանը ոչ մի բան է. թանկացման պատասխանատուն Փաշինյանն է». Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի քննարկի տրանսպորտի թանկացման հարցը։ Մինչ նիստի մեկնարկը, խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը թեմայի վերաբերյալ հանդես եկավ ասուլիսով։
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե բավականին հեշտ է կտրոնով օգտվել հանրային տրանսպորտից։
«Նիկոլ Փաշինյանը հանրային տրանսպորտից օգտվել է առավոտյան ժամը 06։00-ին կամ 07։00-ին, երբ եզակի մարդիկ են օգտվել կամ քաղաքապետարանի ամբողջ վարչական ռեսուրսը և «ԹելՍելն» այդ ուղղությամբ կենտրոնացրել են, որ այդ մեկ նկարահանման համար արդյունք ունենան։
Բայց փաստ է, չէ՞, որ քաղաքացիները նստում են, ու այն չի աշխատում, և տոտալ այդ խնդիրը կա։ Պարզ է, չէ՞, որ քաղաքացին գումարը վճարում է, բայց «ԹելՍելն» այդ գումարը գողանում է, բայց դրա պատասխանատվությունը կրողը չկա։ Պարզ ասեմ ձեզ՝ քաղաքացին էլ պետք է գնահատի, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը համախոհ ու համակարծիք է թանկացմանը։
Ուզում եմ հրապարակային Նիկոլ Փաշինյանը պնդի, որ այս ամենի հետ ինքն «OK» է, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի եղբայրը»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։
Ըստ նրա, երբ փետրվարի 1-ից քաղաքացիները կբոյկոտեն և միասնական դուրս կգան, այդ պարագայում պետք է ոչ թե բերել ու քավության նոխազ սարքել Սուրեն Գրիգորյանին, ով այդ թանկացումների ջատագովն էր ու ձեռքերը փռում էր, այլ պետք է հասկանան, որ դրա պատասխանատուն Սուրեն Գրիգորյանը չէ։
«Սուրեն Գրիգորյանը ոչ մի բան է այստեղ, այսինքն՝ այս ամեն ինչի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,- ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում