Իրանում ջուրն է իջեցվել «Դեմավենդ» էսկադրոնային ականակիրը
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանում ջուրն է իջեցվել «Դեմավենդ» էսկադրոնային ականակիրը: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի գիտահետազոտական կազմակերպության ղեկավար, ծովակալ Ալի Գոլամզադեն:
Վերջինիս խոսքերով` ջուրն իջեցվելուց հետո սկսվելու է էսկադրոնային ականակրի փորձարկումը.
«Մի քանի ամսվա ընթացքում տեղի կունենա սպառազինությամբ «Դեմավենդի» հագեցվածությունը և այն առաքելություն իրականացնելու նպատակով կուղարկվի միջազգային ջրեր:
Նոր էսկադրոնային ականակրի փորձարկումը շատ բարդ է և պահանջում է տևական ժամանակ: Մենք հուսով ենք, որ 6 ամսվա ընթացքում «Դեմավենդը» ձեռնամուխ կլինի Իրանի ռազմածովային ուժերում իր առաքելության կատարմանը»:
Հիշեցնենք, որ շուտով Կասպից ծովում ջուրն է իջեցվելու «Ջամարան 2» էսկադրոնային ականակիրը, որը կհամալրի Իրանի ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի կազմը: