Ո՞ւմ է ավելի հեշտ վռնդել
Մի կին գանգատվում է.
– Տե՛ր հայր, չար մտքեր են հայտնվում գլխումս, իսկ ինչպե՞ս դրանց հաղթել՝ չգիտեմ:
Քահանան ժպտում է.
– Եթե երկու հոգի գան Ձեզ մոտ՝ մեկը բարի, մյուսը չար, ո՞ւմ ավելի հեշտ կլինի վռնդել:
– Բարի մարդուն,- պատասխանում է կինը:
– Հենց այդպես էլ բարի մտքերին ենք հեշտությամբ վախեցնում, իսկ չարից պրծում չկա: Ուստի խնդրում ենք. «Տե՛ր, օգնիր»: Եվ տե՛ս, որ հեռանում են…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի