Տապակած գազարով ու կանաչ ոլոռով աղցան
Բաղադրիչները
սոխ- 3 գլուխ
գազար- 3 հատ
բուսական յուղ- 3 ճ/գ
պահածոյացված կանաչ ոլոռ- 350 գ
կանաչ սոխ
թթվասեր- 3 ճ/գ
աղ ու աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Գլուխ սոխը խոշոր շերտերով կտրատեք, խոշոր քերիչով քերեք գազարը: Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը, մեջը տապակեք կտրտած սոխը մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը:
Ավելացրեք քերած գազարն ու պատրաստեք մինչև փափկելը:
Տապակած սոխն ու գազարը լցրեք պնակի մեջ ու թողեք հովանա: Ավելացրեք կանաչ ոլոռը, կտրտած կանաչ սոխը, աղն ու աղացած սև պղպեղը, թթվասերը: Խառնեք: Լցրեք աղցանամանի մեջ ու մատուցեք: