Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 500-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 6-ով
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 6-ով և հասել է 500-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 321 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 354-ը երեխաներ են, 146-ը` մեծահասակներ։