Բաժիններ՝

ՌԴ ԱԻՆ-ը Եգիպտոս է տեղափոխել Գազայի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության 6-րդ խմբաքանակը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը Եգիպտոս է տեղափոխել Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական բեռը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմից փոխանցվել է ավելի քան 190 տոննա մարդասիրական օգնություն: Բեռները ներառում են ներքնակներ, բարձեր, անձնական խնամքի միջոցներ, սնունդ՝ ներառյալ մանկական:

Գերատեսչությունում հավելել են, որ բեռը կփոխանցվի Կարմիր մահիկի եգիպտական ընկերության ներկայացուցիչներին: Նրանք Ռուսական օգնություն կհասցնեն Գազայի խաղաղ բնակչությանը:

Սա Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնության արդեն վեցերորդ խմբաքանակն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս