Ամեն բան հուշում է, որ առաջիկա ամիսներին պատերազմը Ուկրաինայում կարող է դադարել. Վարուժան Գեղամյան

«Կարդացի ամերիկյան հեղինակավոր Foreign Affairs ամսագրի վերջին հոդվածը Ուկրաինայում հաղթանակի ռազմավարության փոփոխության մասին։

Եթե հետևում եք աշխարհաքաղաքական բախման ուկրաինական թատերաբեմին, որը զուգահեռ ընթանում է մեր՝ հարավկովկասյանին, ապա նկատած կլինեք, որ վերջին շաբաթներին Արևմուտքը փորձում է համոզել Ուկրաինային, որ ժամանակն է հրաժարվել ռազմական ճանապարհով Ռուսաստանի դեմ պայքարից, քանի որ այդ պայքարում հաղթելու շանսերը մոտ են զրոյին։ Փոխարենը առաջարկվում է անցնել քաղաքական-դիվանագիտականի, որը թույլ կտա պահել Ուկրաինայի մնացած մասը։

Այս առաջարկները հնչում են թե՛ հեղինակավոր պարբերականների էջերից, թե՛ նաև քաղաքական բարձրաստիճան գործիչների բերանից։ Ամեն բան հուշում է, որ առաջիկա ամիսներին պատերազմը կարող է դադարել։ Դա կարևոր է մեզ համար, որովհետև մեծ է հավանականությունը, որ դրանից հետո աշխարհաքաղաքական բախումների գլխավոր թատերաբեմը դառնալու է Հարավային Կովկասը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |@varuzhandragoman

Տեսանյութեր

Լրահոս