«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր հնարավորություն է բացվել». Թուրքիայի ՊՆ նախարար

Թուրքիայի ՊՆ նախարար Յաշեր Գյուլերը ելույթ է ունեցել Թուրքիայի պառլամենտում և անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։

Գյուլերը նշել է, որ այժմ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել․ «Հույս ունենք, որ Հայաստանը կգործի այս գիտակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել Ադրբեջանին «Երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով, ինչպես արել ենք մինչ այժմ»։

Անդրադառնալով քուրդ զինյալների դեմ գործողություններին, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ, ապա ըստ Գյուլերի՝ 2015-ից ի վեր Թուրքիայում, Սիրիայում ու Իրաքում քրդական ուժերի դեմ իրականացված գործողությունների ընթացքում սպանվել է 39․211 զինյալ։ Իսկ այս տարի սպանված քուրդ զինյալների թիվը հասնում է 1868-ի։

 

Տեսանյութեր

Լրահոս