Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 24-ին ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին:

Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից՝ խնդրելով հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900 800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը ժամը 18:00:

Տեսահաղորդագրության սկզբում անհրաժեշտ է նշել անունը, ազգանունը և բնակության վայրը, ցանկալի է նաև՝ զբաղմունքը և աշխատանքի վայրը:

Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձևակերպված են հակիրճ, կոռեկտ և հստակ։

Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և Կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով

Տեսանյութեր

Լրահոս