Բաժիններ՝

Արամ Ա-ն և Լիլիթ Մակունցը քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները

Ս.թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո է տեղի ունեցել ընդլայնված կազմով հանդիպում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս