Բաժիններ՝

ՌԴ ՊՆ երկու հատուկ ինքնաթիռ մարդասիրական օգնություն է հասցրել Աֆղանստան

Ռուսաստանը շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանին։ ՌԴ ՊՆ հատուկ ինքնաթիռները մոտ 40 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Քաբուլ՝ Հերաթում երկրաշարժերից տուժածներին օգնելու համար։

«Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության և Մոսկվայի Աֆղանստանի բիզնես կենտրոնի անունից, Նադիր Շահի գլխավորությամբ, ՌԴ ՊՆ երկու հատուկ ինքնաթիռներ մոտ 40 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Քաբուլ։ Ռուսաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել բարեկամ աֆղան ժողովրդին, որը տուժել է Հերաթում վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանի արևմուտքում մինչեւ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի շարք է տեղի ունեցել։ Դրանից մեկ շաբաթ անց երկրում նոր երկրաշարժեր են տեղի ունեցել, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 10 հազարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930