Արցախի նախկին պետնախարարը ՀՀ-ում կզբաղվի փաստաբանական գործունեությամբ. news.am

Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։ Այս մասին հայտնում է news.am-ը։
Գուրգեն Ներսիսյանը նախքան պետնախարարի պաշտոնում նշանակվելը Արցախի գլխավոր դատախազն էր։

Նրա լիազորություններն այս տարվա փետրվարի 24-ին վաղաժամկետ դադարեցվել էին։ Դրանից մեկ օր առաջ պետնախարարի պաշտոնից ազատվել էր Ռուբեն Վարդանյանը և օրեր անց այդ պաշտոնում նշանակվել էր Գուրգեն Ներսիսյանը։ Այս տարվա օգոստոսի 31-ին Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, և պետական նախարար էր նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Տեսանյութեր

Լրահոս