Իրանում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2023/10/1122382.jpg)
Իրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հոկտեմբերի 19-ին, ժամը 22։43-ին։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Տարերքի էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: