Քաղաքացին ցանկացել է նետվել Հաղթանակ կամրջից․ ինքնասպանության փորձը կանխվել է
ԱՀոկտեմբերի 19-ին, ժամը 01:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Խ․ Հ․-ի (ծնված 1983 թ․) ինքնասպանության փորձը։