Ավտոտնակից կատարված գողությունը բացահայտվեց
Հոկտեմբերի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր վարձակալած ավտոտնակից գողացել են երկու տուփ արժեքավոր ալկոհոլային խմիչք:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 16-ին Շենգավիթի բաժին է ներկայացել Սիսիան քաղաքի 34-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է և ներկայացրել գողոնը:
34-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: