Բաժիններ՝

Եգիպտոս-Գազա սահմանային անցակետը կարող է վերաբացվել՝ բնակիչներին տարհանելու համար

Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը հոկտեմբերի 14-ին հավանաբար կբացվի՝ Գազայի բնակիչներին տարհանելու համար։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի ճգնաժամային կառավարման հյուպատոսական համակարգը խորհուրդ է տվել, որ Ռաֆահի անցակետը կարող է բաց լինել շաբաթ օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչները իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ ակտիվորեն քննարկում են Գազայի բնակիչների անվտանգ ելքի համար միջանցքի ստեղծման հարցը։

«Մենք աշխատում ենք իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ՝ ստեղծելու անվտանգ հումանիտար միջանցք ինչպես Գազայի բնակիչների համար, ովքեր փորձում են խուսափել այս պատերազմից, այնպես էլ ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի այդ տարածքում գտնվող կարիքավորներին», – նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը բաց է ուղեբեռների համար, սակայն այն չի գործում իր սովորական ռեժիմով՝ պաղեստինյան կողմին իսրայելական հարվածների հետևանքով սահմանային անցակետին հասցված վնասի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031