Բաժիններ՝

Քարակերտ-Դալարիկ հատվածում բեռնատար գնացք է վթարվել

Քարակերտ-Դալարիկ հատվածում հոկտեմբերի 12-ին՝ կեսգիշերն անց, բեռնատար գնացք է վթարվել:

Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ 36 վագոնից բաղկացած գնացքը մասնակի բեռնված էր ցեմենտի արտադրության համար նախատեսված հումքով, ինչպես նաև ուներ դատարկ վագոններ: Զոհեր չկան:

Բացի շարժակազմից, վնասվել է նաև երկաթուղային գիծը: Ներկայում ընկերությունը կատարում է վթարավերականգնողական աշխատանքներ: Տվյալ հատվածով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ինչի կապակցությամբ չեղարկվել են Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային ուղևորագնացքները, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային երթուղին:

Վթարի պատճառները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս