Արմեն Գրիգորյանն արտերկրի փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից ԼՂ-ի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և մասնավորապես՝ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031