Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 107 բուժառու
2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 107 բուժառու։
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, նրանցից 99-ին բուժօգնություն ցուցաբերվել է առողջության առաջնային պահպանման բուժհիմնարկներում, իսկ 8 անձ ստացիոնար բուժում են ստանում Գավառի, Մարտունու, Սևանի և Վարդենիսի բժշկական կենտրոններում, Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նրանց բուժումը կազմակերպվում է պետպատվերի շրջանակներում։
Խոսրով Խլղաթյան